ՀՀ-ն «չորս գյուղերը» վերադարձրեց Ադրբեջանին, բայց դրա դիմաց չվերադարձրեց իր օկուպացրած տարածքները․ Մարուքյան
Հայաստանը այսպես կոչված «չորս գյուղերը» վերադարձրեց Ադրբեջանին, բայց դրա դիմաց Ադրբեջանը Հայաստանին չվերադարձրեց իր օկուպացրած տարածքները: Այս մասին գրել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը․․
«Հիմա նորից անոնսավորվում է, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական տարածքներ և պետք է վերադարձնենք:
Ես պնդում եմ, որ որևէ իրավական հիմք չկա Հայաստանի տարածքում ադրբեջանական հողերի մասին և այս պահին միայն Ադրբեջանն ունի Հայաստանին տարածք վերադարձնելու»:


