ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
ՀՀ-ն աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանան. «Շանթ Դաշինք»

ՀՀ-ն աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ պետք է հեռանան. «Շանթ Դաշինք»

«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը խստորեն դատապարտում է  հունիսի 12-ին ԱԺ-ի դիմաց խաղաղ ցուցարարների նկատմամբ ոստիկանության իրականացրած բռնությունները, լուսաձայնային նռնակների կիրառումը, մարդկանց խոշտանգումները։

«Ինչպես մշտապես, այդպես էլ հիմա, «Շանթ Դաշինքը» վերահաստատում է իր դիրքորոշումը, առ այն, որ Հայաստանը նման աղետալի դրության մեջ գցած դավաճանական իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի գլխավորությամբ, օր առաջ պետք է հեռանան։

Շուտափույթ առողջություն ենք մաղթում բոլոր վիրավորներին և ազատություն՝ բոլոր ապօրինի կալանավորվածներին»,-ասված է հայտարարության մեջ։

 

  • Կիսվել: