ուրբաթ, սեպտեմբեր 25
25 / 9 / 2026
ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հшնցшգործությшն մասին հաղորդում․ Արմեն Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել

ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել, որպես հшնցшգործությшն մասին հաղորդում․ Արմեն Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը շտապ հայտարարությամբ է հանդես եկել․

Սիրելի՛ հայրենակիցներ, իմ շատ սիրելի՛ քույրեր և եղբայրներ։

Վերջին մի քանի օրերին համացանցում շրջանառվում է կեղծ տեսանյութ, որտեղ ես, իբրև թե, գովազդում եմ ինչ-որ դեղամիջոց։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ համացանցը ողողած տեսանյութը կեղծ է՝ շինծու, գեներացված ԱԲ-ով։ Իսկ իմ խոսելու կադրերը վերցված են իմ՝ 2021 թվականին ԶԼՄ-ներից մեկին տված հարցազրույցից։

Ուստի խնդրում եմ բոլորիդ լինել զգոն և աչալուրջ, չտրվել կեղծ տեղեկատվությանը։

ՀՀ իրավապահ մարմիններին խնդրում եմ հայտարարությունս ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում։

Առողջություն եմ մաղթում բոլորին։

  • Կիսվել: