շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՀՀ իրավապահ համակարգը կայացած է՝ ցանկացած հեղաշրջման փորձ «բնում խեղդելու» համար. վարչապետը՝ հնարավոր «պերեվարոտի» մասին

ՀՀ իրավապահ համակարգը կայացած է՝ ցանկացած հեղաշրջման փորձ «բնում խեղդելու» համար. վարչապետը՝ հնարավոր «պերեվարոտի» մասին

Հայաստանի իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգերը բավարար չափով կայացած են՝ կանխելու ցանկացած հեղաշրջման փորձ։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե եթե իրենից հաղթանակը «գողանան», ինքը պատրաստ է գնալ հեղափոխության։

«Հայաստանի իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած է, որպեսզի բնում խեղդի ցանկացած հեղաշրջման փորձ»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ անիմաստ է մեկնաբանել Քոչարյանի՝ ընտրություններում հաղթելու վերաբերյալ պատկերացումները։

«Եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իր իրականության զգացումը կորցրել, որ մտածում է՝ ինքը Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում կարող է հաղթել, ես դրա վերաբերյալ անիմաստ եմ համարում որևէ մեկնաբանություն անել։ Մնում է միայն կարեկցել այդ մարդուն»,- նշել է նա։

 

  • Կիսվել: