ՀՀ-ի և Ղազախստանի փոխվարչապետները քննարկել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման և արհեստական բանականության ուղղություններով
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ, Արհեստական բանականության և թվային զարգացման նախարար Ժասլան Մադիևի հետ, որը Հայաստան է ժամանել մասնակցելու Firebird AI-ի և համաշխարհային տեխնոլոգիական ընկերություն NVIDIA-ի համագործակցությամբ ստեղծված ԱԲ գործարանի պաշտոնական բացման արարողությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների համագործակցության հեռանկարները թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կենտրոնների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով:
Երկուստեք կարևորվել է համաշխարհային հեղինակավոր կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի իրականացումը:



