ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՀՀ դեսպանը Մակրոնի հրավերով մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի առթիվ կազմակերպված պաշտոնական արարողությանը

ՀՀ դեսպանը Մակրոնի հրավերով մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի առթիվ կազմակերպված պաշտոնական արարողությանը

Մայիսի 8-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով, մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմում դաշնակից ուժերի տարած հաղթանակի 80-ամյա հոբելյանի կապակցությամբ զինվորական պատիվներով կազմակերպված պաշտոնական արարողությանը։

Փարիզի Հաղթական կամարի մոտ տեղի ունեցած միջոցառման ընթացքում նախագահ Մակրոնը հանդես է եկել ուղերձով, ինչին հաջորդել է վերջինիս կողմից Անհայտ զինվորի շիրիմի հավերժական կրակի թեժացման ավանդական արարողությունը։

Արարողությանը պատվո հյուրի կարգավիճակով ներկա էր Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան, ինչպես նաև՝ ներկա էին Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի նախագահներ Ժերար Լարշեն և Յաել Բրաուն-Պիվեն, վարչապետ Ֆրանսու Բայրուն, կառավարության անդամներ, Ֆրանսիայի ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, քաղաքական, մշակութային և հասարակական բազմաթիվ գործիչներ։

 

  • Կիսվել: