ուրբաթ, հունիս 19
19 / 6 / 2026
ՀՀ դեսպանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ քննարկել է խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

ՀՀ դեսպանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ քննարկել է խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ մասնակցել է ՀՀ-ԱՄՆ օրակարգի վերաբերյալ կլոր սեղան քննարկմանը։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։  

Դեսպանը ներկայացրել է երկկողմ օրակարգը, վերջին շրջանում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից  Հայաստան կատարած այցերի կարևորությունը, դրանց շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները, ստորագրված փաստաթղթերը, ռազմավարական գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող քայլերը։   

Դեսպան Մկրտչյանը խոսել է նաև երկկողմ համագործակցության հիմնական ուղղությունների, այդ թվում՝ կարևորագույն հանքանյութերի, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկ անվտանգության մասին՝ ընդգծելով փոխշահավետ գործընկերության ընդլայնման կարևորությունը։  

Մասնակիցների հետ քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող մի շարք հարցեր։

  • Կիսվել: