շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը կարևորել են ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարմանն ուղղված աշխատանքները

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալը կարևորել են ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարմանն ուղղված աշխատանքները

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից։ 

Հանդիպմանը Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները:

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես երկուստեք կարևորել են ՀՀ Զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները:

  • Կիսվել: