Հեչ եղե՞լ է՝ ձեր բարեկամին զանգեք ասեք՝ կգա՞ս քաբաբ ուտենք, ինքն ասի՝ գիժ ե՞ս, արա, ինչի՞ ես բաց կապով զանգել. Ռուբինյան
Դուք եթե նկատել եք՝ ընդդիմադիրները՝ կալուգացի օլիգարխը, իր թիմակիցները, Ծառուկյանի թիմակիցները, Քոչարյանի թիմակիցները իրենք ձեռք էին անում բոլորիս, հասկանո՞ւմ եք. լրագրողները մոտենում էին, ասում էին՝ ի՞նչ կարծիքի էիք այս ձայնագրության մասին, մարդկանց հիմարի տեղ դնելով ասում են՝ դրանք կեղծ են, կամ ասում են՝ գիտե՞ք ինչ կա՝ մի բարեկամը մյուսին քաբաբ է ուզել տա: Այդ մասին լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ընդդիմադիրները բողոքարկե՞լ են ընտրակաշառքի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունները:
«Հեչ եղե՞լ է ձեր կյանքում, որ դուք ձեր բարեկամին զանգեք ասեք՝ կգա՞ս քաբաբ ուտենք, ինքը հետևից ասի՝ գիժ ե՞ս, արա, ինչի՞ ես բաց կապով զանգել, զանգեք ասեք շաուրմա կուտե՞ս, ասի՝ ինչի՞ ես բաց կապով զանգել, դու հո հիմար չե՞ս: Ահա այն, ինչ պետք է իմանալ կալուգացի օլիգարխի էմոցիոնալ ինտելեկտի մասին»,- նշեց Ռուբինյանը:



