երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հայտնի փաստերը վկայակոչելուց հետո ՊՊԾ-ին կարգադրեցին ինձ հեռացնել ԱԺ-ից․ Հակոբյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին

Հայտնի փաստերը վկայակոչելուց հետո ՊՊԾ-ին կարգադրեցին ինձ հեռացնել ԱԺ-ից․ Հակոբյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցածի մասին

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը անդրադարձել է երեկ Աժ-ում տեղի ունեցած միջադեպին.

«Բայց ինչ անմեղսունակ է ԱԺ նախագահ կոչվածը։ Աժ-ում իմ ելույթում ես ընդամենը ցիտել եմ իր կուսակցի կողմից ժամանակին բավականին համոզիչ եւ ամբողջական՝ իրեն «հավերժ մարմնավաճառ» կոչելու դրվագը, ինչն այդպես էլ չի ժխտվել ոչ իր եւ ոչ էլ համակուսակցի կողմից։ Նաեւ անդրադարձել եմ իր կողմից իրականացրած հանրահայտ ստորությանը, երբ ղզիկավարի թքել էր թիկնապահների կողմից ձեռքերը բռնած քաղաքացու դեմքին։ 

Իմ կողմից այս հանրահայտ փաստերը վկայակոչելը սա դիտել է որպես իր հասցեին վիրավորանք եւ ՊՊԾ-ի ներկայացուցիչներին հանձնարարել՝ ինձ հեռացնել ԱԺ-ից։ Այդ մասին հանդես է եկել նաեւ հատուկ հայտարարությամբ։ Հանրայինի էլ, իրեն հատուկ «անկողմնակալությամբ», նատաշկավարի այն ներկայացրեց Հ1-ով։

Բա ոնց չասես՝ գետինը չեք մտնում, ա՛յ…»,- գրում է նա:

 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում, երեկ ընդդիմության կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ անվտանգության աշխատակիցները քաշքշելով ԱԺ նիստերի դահլիճից դուրս տարան Ակունք» քաղաքական վերլուծությունների կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյանին:

Նշենք, որ լսումների ժամանակ իր ելույթում Ռուբեկ Հակոբյանը, մասնավորապես, ասել էր. «Պետք է ամեն գնով վռնդել այս իշխանություններին, ամեն գնով նշանակում է ապստամբել, նշանակում է մահապարտների ջոկատներ կազմել եւ քշել իրենց»: Հավանաբար, դա է եղել պատճառը:

  • Կիսվել: