երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Հայոց ցեղասպանության տարելիցին հիշատակում ենք ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը․ Արգենտինայի նախագահ

Հայոց ցեղասպանության տարելիցին հիշատակում ենք ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը․ Արգենտինայի նախագահ

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը նշել է, որ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին հիշատակում են ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը։

Ֆերնանդեսը Ցեղասպանության 108-րդ տարելիցի առնչությամբ գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում։

«Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին մենք հիշատակում ենք ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի օրը։

Գրկում ենք հայ ժողովրդին և Արգենտինայի հայկական համայնքին՝ վերահաստատելով մեր մշտական հավատարմությունը մարդու իրավունքների լիարժեք գործունակությանը»,- գրել է Արգենտինայի նախագահը։

 

  • Կիսվել: