«Հայկական կողմն ինքն է հայտնել Սահմանադրությունը փոփոխելու պատրաստակամություն». Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ ՛՛հայկական կողմն ինքն է հայտնել Սահմանադրությունը փոփոխելու պատրաստակամություն՛՛:
Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր կդառնա այն բանից հետո, երբ դրանից բացառվեն Ադրբեջանի նկատմամբ ՛՛տարածքային պահանջները՛՛։
՛՛Որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լավ։ Ես կարծում եմ, որ ժամանակ վատնելու իմաստ չկա՛՛, - ընդգծել է Ալիևը։


