շաբաթ, օգոստոս 22
22 / 8 / 2026
Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 19:30-ին, տեղի կունենա ՀԱՊԿ ԱԽ նիստ

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 19:30-ին, տեղի կունենա ՀԱՊԿ ԱԽ նիստ

Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 19:30-ին, տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանային սրացումներով, ժամը համաձայնեցվում է։ Այն կանցկացվի փակ ռեժիմով։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Ռուսաստանի Դաշնությունը չափազանց անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրմամբ, կոչ է անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և պահպանել հրադադարի ռեժիմը»,- լրագրողներին ասաց նա։

Ուշակովը հիշեցրել է, որ գիշերը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազանգ է ստացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից։

«Մենք կոչ ենք անում, և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին զսպվածություն դրսևորել, խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և ընդհանրապես հետևել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտնի եռակողմ հայտարարություններին», – ասել է նա։

Սեպտեմբերի 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ինտենսիվ գործողությունները շարունակվել են ողջ գիշեր: 

  • Կիսվել: