Իրենց որ հարցնես՝ կասեն, եթե Նիկոլ Փաշինյանը չեղավ վարչապետ, Արարատ Միրզոյանը եղավ, էլի պատերազմ է լինելու. Հայկ Մարության
Իրենց որ հարցնես՝ կասեն, որ եթե Նիկոլ Փաշինյանը չեղավ վարչապետ, Արարատ Միրզոյանը եղավ, էլի պատերազմ է լինելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայկ Մարությանը:
«Քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանը իր ուղիղ խոսքի համար՝ հասարակ, նորմալ բանավեճի համար բանտում է: Սա աննախադեպ իրողություն է, անգամ հին իշխանությունների ժամանակ այսպիսի անհիմն ու չհիմնավորված կալանք՝ ես չեմ հիշում, կամ եթե եղել են, ապա կներեք, մեր էվոլուցիան ինչու՞մ պետք է կայանա, նրանում, որ մենք քիչ-քիչ այդ բարքերից ազատվենք ու նոր պետություն ստեղծենք»,- նշել է Մարությանը:



