Հայաստանը, ըստ էության, կրկնում է Ուկրաինայի փորձը. Շևցով
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Շևցովը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) շրջանակում «Վեստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանը, ըստ էության, կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «լրջորեն մտածել», որպեսզի Երևանը ի վերջո չանցնի նույն ճանապարհով և չհայտնվի նմանատիպ իրավիճակում։
«Վերջերս թե՛ Վլադիմիր Պուտինը, թե՛ Լուկաշենկոն խոսում էին այն մասին, որ Հայաստանը, ըստ էության, կրկնում է Ուկրաինայի 2013-2014 թվականների փորձը», — ասել է նա։
«Այստեղ պետք է լրջորեն մտածել, որպեսզի չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում», — հավելել է Շևցովը։



