ուրբաթ, նոյեմբեր 13
13 / 11 / 2026
Հայաստանը վստահեցրել է, որ ԱՄՆ ռшզմшկшն ուժերը տարածաշրջանային հաղորդակցական նախագծերում ներկա չեն լինի. Բաղայի

Հայաստանը վստահեցրել է, որ ԱՄՆ ռшզմшկшն ուժերը տարածաշրջանային հաղորդակցական նախագծերում ներկա չեն լինի. Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ հայ պաշտոնյաները վստահեցրել են, որ ԱՄՆ ռազմական ուժերը մաս չեն կազմելու տարածաշրջանային հաղորդակցական նախագծերում՝ ընդգծելով, որ Թեհրանը լիակատար զգոնությամբ հետևում է սահմանային զարգացումներին և Կովկասում օտարերկրացիների տեղաշարժերին։

Ըստ Pars Today-ի՝ հղում անելով Tasnim-ին, Էսմայիլ Բաղային անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը տարածաշրջանային ուղիների ապաշրջափակման վերաբերյալ, ասել է. «Թեհրանը աջակցում է հաղորդակցության և տարանցիկ ուղիների զարգացմանը, սակայն այս գործընթացը չպետք է հանգեցնի միջազգային սահմանների կամ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությունների»։

Նշելով, որ պատմական փորձը ցույց է տալիս, որ արտատարածաշրջանային ուժերի, մասնավորապես Միացյալ Նահանգների, ներկայությունն ու միջամտությունը անապահովության գործոն է դարձել, նա հավելել է. «Իրանի մտահոգությունները փոխանցվել են Հայաստանի իշխանություններին, և հայկական կողմը վստահեցրել է, որ սահմանային փոփոխություններ տեղի չեն ունենա, որ նախագծերի իրականացումը կլինի հայկական ընկերությունների պատասխանատվության ներքո, և որ ամերիկացի զինվորները ներկա չեն լինի տարածաշրջանում»։ Բաղային ընդգծեց, որ չնայած այս երաշխիքներին և Թեհրանի ու Երևանի միջև բարեկամական հարաբերություններին, Իրանը ուշադիր հետևում է զարգացումներին և անհրաժեշտության դեպքում կդիրքաորոշվի ի շահ իր ազգային և տարածաշրջանի կոլեկտիվ շահերի։

 

  • Կիսվել: