երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Հայաստանը տեղեկացված է եղել Արցախում իրականացված «հակաահաբեկչական միջոցառումների» մասին. Բայրամով

Հայաստանը տեղեկացված է եղել Արցախում իրականացված «հակաահաբեկչական միջոցառումների» մասին. Բայրամով

Բաքուն հաստատապես հավատում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության պատմական հնարավորությանը։ Այս մասին Սկոպյեում, ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, փոխանցում է APA-ն։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովը նշել է «Ադրբեջանից հայ բնակիչների հեռանալու համար պատասխանատվություն են կրում Հայաստանը և նրա վերահսկողության տակ գտնվող անջատողական ռեժիմը»։

Նախարարը նաև նշել է, որ «հակառակ կողմը տեղեկացվել է այս տարվա սեպտեմբերին 24 ժամվա ընթացքում մեր երկրի կողմից իրականացված հակաահաբեկչական միջոցառումների մասին Հայաստանի կողմից իր զինված ուժերը Ադրբեջանի տարածքներից դուրս բերելու ձախողման ֆոնին՝ հակառակ Հայաստանի ստանձնած պարտավորություններին»։

  • Կիսվել: