երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
«Հայաստանը պլացդարմ, կամ ֆորպոստ չէ»․ Նիկոլ Փաշինյան

«Հայաստանը պլացդարմ, կամ ֆորպոստ չէ»․ Նիկոլ Փաշինյան

Ժամանակները պատմական են, որովհետեւ մենք կանգնած ենք մեր պետության եւ պետականության ֆունկցիոնալ նշանակության վերագնահատման անհրաժեշտության առաջ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:

Փաշինյանի կարծքով՝ այդ  ֆունկցիոնալ նշանակության վերագնահատման արդյունքը պետք է լինի հետևյալը․ «Հայաստանը ոչ թե պլացդարմ, կամ ֆորպոստ է իր սահմաններից դուրս մշակված և իր սահմաններից դուրս պլաններ իրակագործելու համար, այլ՝ սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունն ու երջանկությունն ապահովելու միջոց։ Պետությունը պետք է առաջնորդվի բացառապես այն նպատակներն իրագործելու տրամաբանությամբով»,- ասաց նա։

Փաշինյանն արձանագրեց, որ Հայաստանի պետական շահերի համակարգի գագաթնակետը Հայաստանի տնտեսական զարգացումն է. «Կրթության ոլորտի բարեփոխումն, օրինակ, այդ համատեքստում է: Վերջին 5 տարում մենք ՀՀ-ում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել: Սա ահռելի թիվ է, որն էականորեն մեծացրել է մեր տնտեսության ներուժը: Բայց այդ ներուժն օգտգործելու համար անհրաժեշտ են հանրապետության մասնագիտական կրթության , բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները»,-ասաց նա:

  • Կիսվել: