երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայաստանը նպատակահարմար չի համարում «3+3»–ը օգտագործել որպես Ադրբեջանի հետ բանակցությունների հարթակ․ Միրզոյան

Հայաստանը նպատակահարմար չի համարում «3+3»–ը օգտագործել որպես Ադրբեջանի հետ բանակցությունների հարթակ․ Միրզոյան

«Մենք կարևորում ենք մեր հարևանների հետ հարաբերությունները,  մեր շուրջը իրավիճակը և ձգտում ենք զարգացնել  հարաբերություններն այն գործընկերների հետ, որոնց հետ ունենք հարաբերություններ և կարգավորել այն հարևանների հետ, ում հետ չունենք այդ հարաբերությունները՝ դրանք զարգացնելու տեսլականով»,- անդրադառնալով վերջերս «3+3» հարթակի շրջանակում ԱԳ նախարարների հանդիպմանն այս մասին ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում։

 «Առաջին պահից էլ մասնակցել ենք  3+3 հարթակի աշխատանքներին և կշարունակենք մասնակցել»,- ընդգծեց նա։ 

Թե արդյոք «3+3»  հարթակը կարող է կլինել հարթակ հայ-ադրբեջնական հարաբերությունների կարգավորման համար նա  արձանագրեց․ «Այդ առաջարկը մեծ հաշվով չկա էլ  սեղանին, եթե լինի մենք նպատակահամար չենք գնտի  դրան դրական արձագանքել,  մենք Ադրբեջանի հետ ունենք  երկկողմ բանակցությունների ձևաչափ՝ ընդ որում բոլոր ուղղություններով։  Այս անգամ էլ «3+3-ում» ունեցանք բանակցությունների հերթական ռաունդը  կենտրոնացանք խաղաղության պայմանագրի տեքստի վրա, փորձեցինք էլի դրական զարգացում ապահովել  և մոտեցնել պայմանագրի հնարավոր շուտափույթ կնքումը»,- ընդգծեց նա, նաև հավելեց, որ, իհարկե, Բաքուն հաճախ է գործընթացը շեղում ոչ կառուցողական հռետորաբանությամբ։  

Նաև շեշտեց․ «Մենք արդեն ունենք պատմության մեջ  իրավական  առաջին փաստաթուղթը՝ կնքված ՀՀ-ի և Ադրբեջանի միջև  և այն հիմք է տալիս երկրների կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման և  հետագա սահմանազատման մասին»։ 

  • Կիսվել: