Հայաստանը մոտ 30 տարի Հարավային Կովկասում ունեցել է կայունություն, խաղաղություն և կանխատեսելիություն բերելու մենաշնորհը. քաղաքագետ
Այս շարժման կարևորագույն ձեռբերումներից, նպատակներից և արդյունքներից մեկն այն է, որ ձևավորվել է մի հարթակ, որտեղ կարող ենք քննարկել մեր խնդիրներն առանց պաթոսի, այլ իսկապես խոսել այն իրողությունների մասին, որոնք գոյություն ունեն, և դրանք հաշվի առնելով՝ կառուցել Հայաստանի զարգացման ամենաիրատեսական և կարևոր սցենարները։ Այս մասին այսօր ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման հավաքի ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
՛՛Հայաստանը մոտ 30 տարի Հարավային Կովկասում ունեցել է կայունություն, խաղաղություն և կանխատեսելիություն բերելու մենաշնորհը։ Դրանք գործիքներ էին, որոնք անհրաժեշտ էին բոլորին, թե՛ Ռուսաստանին, թե՛ Արևմուտքին, թե՛ Իրանին։
Այսինքն՝ բոլոր գլխավոր աշխարհաքաղաքական կենտրոններին պետք էր կայունություն և խաղաղություն, ու տարածաշրջանում դրանք ապահովում էր Հայաստանը, Ադրբեջանին զսպելու իր կարողությամբ՛՛,-նշել է նա: