Հայաստանը Հնդկաստանի համար դարձել է ոչ թե պարզապես գնորդ, այլ զինակից եղբայր. աղբյուր
Մինչ Հարավային Կովկասը ուժերի անբավարարություն է զգում ուժերի նոր դասավորության ծանրության ներքո, Հնդկաստանը եւ Հայաստանը խորացնում են պաշտպանական կապերը՝ հիմնված ընդհանուր արժեքների եւ փոխադարձ սպառնալիքների վրա: Այս մասին գրում է ET Government-ը՝ հավելելով, որ Հայաստանը Հնդկաստանի համար դարձել է ոչ թե պարզապես գնորդ, այլ զինակից եղբայր:
Նշվում է, որ վերջին երկու տարիներին Հայաստանը ներառվել է Հնդկաստանից զենք գնողների խոշոր եռյակում՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի կողքին, ինչը նշանավորել է կտրուկ տեղաշարժ հնդկական պաշտպանական արտահանման ոլորտում։
՛՛Հայաստանի աշխարհագրական դիրքը նրան ավելին է դարձնում, քան պարզապես անվտանգության գծով գործընկերը։ Սա կրիտիկականորեն կարեւոր հանգույց է Հնդկաստանի ավելի լայն ռազմավարությունում՝ կապերի ապահովման գծով։ Քանի որ Եվրոպա տանող ավանդական ցամաքային ուղիները Ռուսաստանով խախտվել են Ուկրաինայում պատերազմով, իսկ ծովային ճանապարհները Կարմիր ծովով բախվել են անվտանգության սպառնալիքների, Հնդկաստանն ուսումնասիրում է այլընտրանքային տրանսպորտային միջանցքներ։
Այսպիսով, Հայաստանի հետ Հնդկաստանի միությունը ոչ թե պարզապես բարոյական է կամ պաշտպանական, այն խորապես ենթակառուցվածքային է՝ առեւտրի, լոգիստիկայի եւ տարածաշրջանային ազդեցության համար հետեւանքներով՛՛,-նշել է աղբյուրը: