Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի Իսլամական Հանրապետության «հարևանության քաղաքականության» մեջ. Արեֆ
Pars Today - Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահը երկուշաբթի օրը, ընդգծել է Թեհրանի և Երևանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացման և ընդլայնման անհրաժեշտությունը՝ ասելով.-Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի Իսլամական Հանրապետության «հարևանության քաղաքականության» մեջ, և երկու երկրների միջև հարաբերությունները կառուցված են ամուր և անխզելի պատմական, մշակութային և քաղաքակրթական հիմքերի վրա, գրում է parstoday.ir-ը:
«Դեպի ծով ելք չունեցող երկրների երրորդ համաժողովի» շրջանակներում, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ, Մոհամմադ Ռեզա Արեֆը նշել է, որ բարեբախտաբար վերջին տարիներին պատմական և մշակութային խորը կապերը հանգեցրել են երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացման միտման՝ քաղաքական, տնտեսական և մշակութային տարբեր ոլորտներում։
Նա ասել է․- Իրանի և Հայաստանի պաշտոնյաների միջև խորհրդակցությունները գտնվում են ցանկալի և բավարար մակարդակի վրա, և մենք ողջունում ենք երկու երկրների պաշտոնյաների միջև շարունակական խորհրդակցությունները։
Անդրադառնալով Հայաստան կատարած ուղևորությանը և Եվրասիական միության անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին մասնակցությանը, ինչպես նաև երկկողմ խորհրդակցություններին, Իրանի առաջին փոխնախագահը հավելել է. «Նախաձեռնվել են արժեքավոր համաձայնություններ և միջոցառումներ՝ համապատասխան երկու երկրների ընդհանուր շահերին տարբեր ոլորտներում, որոնք պետք է խորացվեն քայլ առ քայլ»։


