կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Հայաստանը ԵՄ-ում ոչ մեկին պետք չէ, այնտեղ նրան միայն կործանում է սպասվում. ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ

Հայաստանը ԵՄ-ում ոչ մեկին պետք չէ, այնտեղ նրան միայն կործանում է սպասվում. ՌԴ Պետդումայի ներկայացուցիչ

Հայաստանը ԵՄ-ում ոչ մեկին պետք չէ, այնտեղ նրան միայն կործանում է սպասվում: Այս մասին Газетой.ru-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը:

Նրա կարծիքով՝ հանրապետության կառավարությանը ՛՛Եվրոպական ապագայով հրապուրում են արևմտյան կուրատորները Ֆրանսիայից և ԱՄՆ-ից՛՛։

՛՛Հայաստանը քայլ առ քայլ կրկնում է Ուկրաինայի ուղին դեպի անդունդ, որից այն կողմ միայն զինված հակամարտությունն է իր հարևանների հետ, որոնք չեն ցանկանում որևէ ընդհանուր բան ունենալ ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի հետ։ Նույնիսկ աշխարհագրորեն երկիրը փոքր-ինչ կապ չունի Եվրոպայի կամ Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսի հետ, բայց նրա ղեկավարությունը համառորեն համոզում է դյուրահավատ բնակչությանը, որ դա իրեն անհրաժեշտ է: Հասկանալի է, որ նման քայլերի հայկական կառավարությանը դրդում են նրա արևմտյան կուրատորները Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, բայց հատկանշական է, որ ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում նույնիսկ ակնարկով դեռ չեն արտահայտվել Հայաստանի՝ այնտեղ մտնելու հնարավորության մասին։ Երևանն այնտեղ ոչ մեկին պետք չէ, իսկ այդ բոլոր խոստումներն օգտագործվում են միայն որպես խայծ, որպեսզի գայթակղեն Հայաստանին այնտեղ, որտեղ նրան, ամենայն հավանականությամբ, կործանում է սպասվում՛՛,-ասել է Ժուրավլյովը։

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի կառավարությունը հավանություն տվեց Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին:

  • Կիսվել: