ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հայաստանը դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի դրսևորմանը և նման բռնի գործողություններին. ՀՀ ԱԳՆ_ն Թուրքիայի ահաբեկչության մասին

Հայաստանը դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի դրսևորմանը և նման բռնի գործողություններին. ՀՀ ԱԳՆ_ն Թուրքիայի ահաբեկչության մասին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն, անդրադառնալով Անկարայի ավիացիայի արտադրությամբ զբաղվող Tusaş ընկերության վրա տեղի ունեցած զինված հարձակմանը, հայտարարել է, որ Հայաստանը դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի դրսևորմանը և նման բռնի գործողություններին։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։

«Ինչպես ցույց տվեց այսօր Անկարայում տեղի ունեցած հարձակումն, ահաբեկչության և անմեղ մարդկանց վնաս հասցնելու համար ոչ մի արդարացում գոյություն չունի։ Հայաստանն, ինչպես բազմիցս է արտահայտվել, դեմ է ահաբեկչության ցանկացած ձևի և նման բռնության գործողությունների», - նշված է գրառման մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: