երեքշաբթի, մայիս 6
6 / 5 / 2025
Հայաստանը չի սահմանափակել ՀԱՊԿ ընթացիկ գագաթնաժողովի ոչ մի որոշում, սա խոսում է փոխըմբռնման մասին․ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար

Հայաստանը չի սահմանափակել ՀԱՊԿ ընթացիկ գագաթնաժողովի ոչ մի որոշում, սա խոսում է փոխըմբռնման մասին․ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար

Հայաստանը չի սահմանափակել ՀԱՊԿ ընթացիկ գագաթնաժողովի ոչ մի որոշում։ Այս մասին  ասել է Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը ։

«Բելառուսի ԱԳՆ-ն հայ գործընկերների հետ համաձայնեցրել է բոլոր փաստաթղթերը, որոնք ներկայացվել են գագաթնաժողովին»,- նշել է նա։

Ալեքսանդր Վոլֆովիչը ընդգծել է․ «Սա խոսում է նաև փոխըմբռնման մասին, այդ թվում՝ հայկական կողմից՝ լուծելու այն հարցերը, որոնք այժմ վստահված են կազմակերպությանը»։

  • Կիսվել: