Հայաստանը չի բարձրացրել ԱՊՀ-ից հնարավոր դուրս գալու հարցը․ Լեբեդև
ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորության հարց չի բարձրացրել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի շրջանակում։
«Ո՛չ։ Ինձ անձամբ վարչապետն է ասել, ինչպես նաև շատ ուրիշներ, որ նրանք մնում են ԱՊՀ կազմում։ Մենք ոչ մի հայտարարություն չենք լսել այն մասին, որ նրանք պատրաստվում են դուրս գալ կազմակերպությունից», – ասել է Լեբեդևը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանում հայտարարել են ԱՊՀ-ից դուրս գալու ցանկության մասին։



