Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. Մրրզոյան
Հայաստանում քաղբանտարկյալներ չկան։ Այս մասին այսօր Հանրայինի ՀԸ-ի եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Ինձ համար՝ որպես ՀՀ կառավարության անդամի, չկա սրբազան, չկա դիրիժոր, նկարիչ, պետական պաշտոնյա, կա մի բան՝ բոլորի հավասարությունն օրենքի առաջ։ Այսինքն՝ եթե մարդը զինված հեղաշրջման կոչ է անում, նրան կարելի է, որովհետեւ Սրբազա՞ն է, կամ գործակալ է, ասենք՝ լավ, Սրբազան է, ոչի՞նչ։ Սա էլ նորաձեւ է, որ հանցանքները կոծկել քաղաքական գործունեության իմիտացիայով։ Իրենք բան չէին արել, մենք էլ գնացինք բռնե՞նք:
Այն պահից, երբ որ եկեղեցու վերնախավից մի հատված որոշում է մտնել քաղաքականություն և որդեգրում է քաղաքական կուսակցության պահվածք, գործելաոճ և այլն, այդ պահից քաղաքական որևէ ուժ կարող է ասել, չէ՞՝ դե, բարի գալուստ քաղաքականություն»,- նշել է նա։
Միրզոյանը նաև հավելել է. «Հայաստանի Հանրապետությունում կա օրենքի գերակայություն, օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ինչքան մեր իրավապահները հասցնում են, կարողանում են հետաքննել, այդքան պետք է այդ գործընթացները իրականանան»:


