Հայաստանում հարցվածների 49 տոկոսը հայտնել է, որ կողմ կքվեարկի Եվրամիությանը Հայաստանի անդամակցությանը
Միջազգային հանրապետական ինստիտուտի անցկացրած սոցիոլոգիական հարցման մասնակիցների 49 տոկոսը հայտարարել է, որ կողմ կքվեարկի Եվրամիությանը Հայաստանի անդամակցությանը, եթե այդ հարցով հանրաքվեն անցկացվի առաջիկա կիրակի։
Հարցին՝ եթե առաջիկա կիրակի անցկացվեր Եվրամիությանը Հայաստանի անդամակցության հանրաքվեն, ինչպե՞ս կքվեարկեիք, հարցվածների 49 տոկոսն ասել է, որ կողմ կքվեարկեր, 15 տոկոսն ասել է, որ կքվեարկեր դեմ, 31 տոկոսը չէր մասնակցի քվեարկությանը, իսկ 5 տոկոսը դժվարացել է պատասխանել հարցին։
Հարցումն անցկացվել է 2025 թվականի հունիսի 16-26-ն ընկած ժամանակահատվածում՝ հեռախոսային հարցման մեթոդով։
Հարցումն անցկացվել է 18 տարին լրացած 1505 Հայաստանի քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց շրջանում։
Նշվում է, որ սխալի միջակայքը չի գերազանցու


