շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, իշխանությունը ժողովրդինն է, ինչն անքննելի է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, իշխանությունը ժողովրդինն է, ինչն անքննելի է. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում չկա միանձնյա իշխանություն, Հայաստանում կա ժողովրդի իշխանություն և ժողովուրդն իր իշխանությունը ձևավորում է ազատ ընտրությունների միջոցով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը

«Մենք պլանավորում ենք նոր Սահմանադրություն առաջարկել ժողովրդին և ժողովուրդը հնարավորություն կունենա որոշում կայացնել: Իհարկե, ես արդեն ասել եմ, որ նոր Սահմանադրություն ընդունելիս կարևոր է հաշվի առնել և ուշադրության կենտրոնում ունենալ պետության զարգացման և հարատևության օրակարգը»,-նշեց նա:

Փաշինյանը հավելեց, որ ժողովրդի իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում անկասելի է, անբեկանելի է, անքննելի է և ամեն ինչ պետք է տեղավորել այդ համատեքստում:

  • Կիսվել: