Հայաստանում չեն վստահում Ադրբեջանի առաջնորդին, իսկ մենք չենք վստահում Հայաստանին. Ալիևի ներկայացուցիչ
Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն անդրադարձել է «Արևմտյան Ադրբեջան»-ին:
Նրա խոսքով՝ նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը չպետք է ընկալվի որպես Ադրբեջանի պահանջ՝ Հայաստանի տարածքի նկատմամբ:
««Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ նկատի ունենք այն հողերը, որոնց մեծամասնությունը «պատմականորեն եղել է ադրբեջանցիները» (չակերտները-խմբ.)։
Հայաստանում չեն վստահում Ադրբեջանի առաջնորդին, իսկ մենք չենք վստահում Հայաստանին։ Ցավոք, մենք լուրջ եւ հիմնավորված մտահոգություն ունենք նրանց իրական մտադրությունների վերաբերյալ»,-ասել է Ամիրբեկովը՝ դարձյալ շեշտելով, որ Հայաստանը պետք է փոխիր իր Սահմանադրությունը: