երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Հայաստանն ու Եվրամիությունը խորհրդակցություններ են սկսում պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության շուրջ

Հայաստանն ու Եվրամիությունը խորհրդակցություններ են սկսում պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցության շուրջ

Հայաստանն ու Եվրամիությունը տվել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը։

Երևանում Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Պաշտպանական և անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը վճռորոշ քայլ է՝ մեր համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին և գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր։ Այս համատեքստում ցանկանում եմ հատկապես ընդգծել Հայաստանի դիմակայանության ամրապնդման, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը միտված համագործակցությունը, որը ներառում է նաև այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարը»,- նշեց ՀՀ ԱԳ նախարարը։ 

Միրզոյանը հավելեց, որ վերը նշվածի համատեքստում կարևորել են նաև ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունը, քննարկել են Եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրումը։ 

 

  • Կիսվել: