երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր սակարկման ենթակա չէ. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր սակարկման ենթակա չէ. Նիկոլ Փաշինյան

«Այդպիսի բան չկա, որը ռիսկ չունի իր մեջ: Ինչու ենք մենք սահմանազատման այս գործընթացը համարում դրական այդ ռիսկերով հանդերձ, որովհետև համարում ենք, որ սահմանազատման գործընթացի բացակայության ռիսկերը հարյուրապատիկ և հազարապատիկ ավել են: Հարցը հետևյալն է՝ այդ կանոնակարգի ներսի մեխանիզմները հնարավորություն տալի՞ս են ռիսկերը կառավարել, մեր գնահատականն այն է, որ հնարավորություն տալիս են ռիսկերը կառավարել»,- ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով պատմական Հայաստանի գաղափարին՝ վարչապետն ասաց. «Հայաստանի ինքնիշխան տարածքի որևէ միլիմետր սակարկման ենթակա չէ: Պատմական Հայաստանի կոնտեքստը երկար ժամանակ գերիշխող է եղել ՀՀ-ում, եթե ոչ բոլորի, առնվազն ճնշող մեծամասնության 95 և տոկոս ավել մարդկանց համար, այստեղ մեր պատմության որևէ հատվածի ժխտման մասին չի խոսքը: Խոսքը նրա մասին է, թե ինչպիսի սոցիալ-հոգեբանական վերանայումներ մենք պետք է անենք մեր պետության հարատևության համար իրական հնարավորություններ ստեղծելու համար: Մեր բանավեճն ապագայի տեսլականի մասին է և իրական Հայաստանն այսօրվա և ապագայի մեր տեսլականի մասին է: Չնայած Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված է, ՀՀ-ն այդ տարածքները ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում, որովհետև մենք համարում ենք, որ այսօր վավերացրած կանոնակարգը և սահմանազատման գործընթացը տալիս է բոլոր հնարավորությունները խաղաղ բանակցային ճանապարհով ՀՀ ինքնիշխան տարածքի ամբողջականությունը և անվտանգությունն ապահովելու համար»:

  • Կիսվել: