Հայաստանի հետ խաղաղության հիմնական խոչընդոտն այդ երկրի Սահմանադրությունն է. Հաջիև
Բաքուն ոչ միայն կլիմայական ճգնաժամը թուլացնելու, այլև հարևան Հայաստանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ է ջանքեր գործադրում: Այս մասին Newsweek-ում հրապարակված իր հոդվածում գրել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նա, մասնավորապես, նշել է. «Այդուհանդերձ, մեր ճանապարհին հիմնական խոչընդոտները պահպանվում են։ Առաջինը Հայաստանի Սահմանադրությունն է։ Երկրորդ՝ մեզ մտահոգում է նաև Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների կողմից Հայաստանի ինտենսիվ զինումը, որը ծառայում է ոչ թե խաղաղության, այլ «զավթողականության վերածննդին»»:
Բացի այդ՝ Հաջիևը դարձյալ ընդգծել է, որ Հայաստանի մայր օրենքն Ադրբեջանին ուղղված «տարածքային պահանջներ» է պարունակում։