հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Հայաստանի և Հորդանանի միջև օդային հաղորդակցությունը կազատականացվի

Հայաստանի և Հորդանանի միջև օդային հաղորդակցությունը կազատականացվի

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Հայաստանի Հանրապետության կառավարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ըստ պայմանագրի՝ ազատականացված են ավիաընկերությունների նշանակումը, նրանց կողմից առաջարկվող տարողությունը, սակագները, չվերթների հաճախականությունը, սպասարկվող ուղղությունները և այլ կոմերցիոն դրույթները:

 

  • Կիսվել: