Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում. Փաշինյան
Նույն Ղարաբաղի շարժման հետ կապված, մենք չպետք է ասե՞նք, որ Հայաստանի և Ղարաբաղի էլիտան Ղարաբաղի ժողովրդին Ղարաբաղում պահել է պատանդի կարգավիճակում։ Այս մասին, այսօր՝ մարտի 25–ին, ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մարդկանց պահել 30 տարի անորոշությունների մեջ՝ չստեղծելով նորմալ կրթական համակարգ և այլն։ Ինչի իրենք Ղարաբաղին լո՞ւրջ են վերաբերվել, ոչ լուրջ չեմ վերաբերվել։ Ես հարց եմ տվել՝ քանի հոգի է նույն Ղարաբաղից պետական միջոցներով գնացել թոփ համալսարաններում կրթություն ստացել, հետ եկել։ Մատների վրա կարելի է հաշվել այն էլ որոշակի անձնական կապերով, այսպես ասած, թոփ ընտանիքների թոփ ներկայացուցիչներ։
Պետք է ասենք, որ Ղարաբաղի ժողովրդին պատանդի կարգավիճակում են պահել, այ այդ նույն մարդիկ, ում հավաքական ասում եմ՝ փախածներ։
Հիշու՞մ եք մի անգամ այստեղ ամբիոնից ասեցի, ինչ-որ գեներալների մասին էին խոսում, որ ասեցի՝ վախկոտ դավաճանները։ Այո, վախկոտ դավաճանները և փախած էլիտաները այս պատմության մեջ պետք է իրենց գնահատականին արժանանան, որպես Հայաստանի պետականությունը Հայաստանի և Ղարաբաղի ժողովրդին պատանդ պահածներ»,– հայտարարեց վարչապետը:


