Հայաստանի ցանկացած զիջում բերելու է Ադրբեջանի կողմից նոր պահանջների․ Խաչատրյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը համոզված է, որ Հայաստանի ցանկացած զիջում բերելու է Ադրբեջանի կողմից նոր պահանջների։ Պատգամավորն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Այն, որ ցանկացած զիջում բերելու է նոր պահանջների, ակնհայտ է։ Ես շատ հեռու պատմություն չեմ ուզում գնալ։ Հիշում ե՞ք, երբ Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը նրանք պահանջում էին փակել Կաշենի հանքը և այն փակվեց։ Եվ ի՞նչ, վերացվե՞ց այդ շրջափակումը։
Հետո նրանք պահանջում էին Ռուբեն Վարդանյանին Արցախի պետնախարարի պաշտոնից զրկում, Ռուբեն Վարդանյանը պաշտոնազրկվեց։ Ե՞վ, ի՞նչ եղավ։ Այսինքն՝ սա ադրբեջանա-թուրքական քաղաքականությունն է, սա թուրք-ադրբեջանական պետության էությունն է։ Հավելյալ պահանջներ, հավելյալ ճնշումներ և ինչքան ընկրկում ես, այնքան ավելի լկտիանում են, այնքան ավելի պահանջներ են ներկայացնում»,- ասաց Խաչատրյանը։


