կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Եթե մեղադրում ես գործակալ լինելու մեջ, քրգործ պետք է բացվի ա՛յդ հատկանիշով, ո՛չ թե ջեբը պլան գցելու․ Արթուր Խաչատրյան

Եթե մեղադրում ես գործակալ լինելու մեջ, քրգործ պետք է բացվի ա՛յդ հատկանիշով, ո՛չ թե ջեբը պլան գցելու․ Արթուր Խաչատրյան

Եթե մեկին մեղադրում ես գործակալ լինելու մեջ, պետք է գործ բացվի, բայց նման գործ չկա: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Կաթողիկոսին ուղղված մեղադրանքին այն մասին, թե նա ենթարկվել է օտարերկրյա մայորի։

«Մենք բազմաթիվ հարցումներ ենք ուղարկել՝ որևէ կուսակցության կամ զինվորականների նկատմամբ նման գործեր կա՞ն, թե՞ ոչ. չկան։ Հիմա էլ Կաթողիկոսին են մեղադրում։ Եթե մարդու մեղադրում ես գործակալ լինելու մեջ, քրեական գործ պետք է բացվի ա՛յդ հատկանիշով, ոչ թե ջեբը պլան գցելու հատկանիշով»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ այսօր երկու ամսով կալանավորվել է Արշակ Սրբազանը:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)»,-հայտնել են Քննչական կոմիտեից: 

  • Կիսվել: