Հայաստանի Անկախության հռչակագիրը Հայոց պետության հիմնադիր փաստաթուղթն է. Խաչիկ Ասրյանի ուղերձը
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ․
«Հայրենատեր Հայեր,
1990 թվականի օգոստոսի 23-ին Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը ընդունեց «Հռչակագիր Հայաստանի Անկախության մասին», որով սկիզբ դրվեց Հայաստանի անկախության իրավական գործընթացին:
Հայաստանի Անկախության Հռչակագիրը Հայոց Պետության Հիմնադիր փաստաթուղթն է և ո՛չ ոք իրավունք չունի փոխելու այն. դա նույնն է, որ փոխես Մեսրոպյան այբուբենը, ասելով, թե աշխարհը, ու հատկապես Հայաստանի թշնամիներ Ադրբեջանն ու Թուրքիան չեն հասկանում հայերեն տառերն ու հայոց լեզուն։ Երբե՛ք։
Կեցցե՛ Հայաստանի Անկախ Հանրապետությունը։
ԱՍՏՎԱ՛Ծ, ՀԱ՛Յ ԱԶԳ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն»,- ասված է ուղերձում:։


