շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Մարոկկոյին Գահի օրվա առթիվ

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Մարոկկոյին Գահի օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Մարոկկոյին Ազգային տոներից մեկի՝ Գահի օրվա կապակցությամբ։

Շնորհավորանքը տեղ է գտել ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում:

 

«Խաղաղության և բարգավաճման մեր ջերմ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքներն ենք հղում Մարոկկոյի կառավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Գահի օրվա կապակցությամբ։ 

Հայաստանը բարձր է գնահատում Մարոկկոյի հետ բարեկամական կապերը և անհամբեր սպասում է առավել սերտ համագործակցության նոր ուղիների ուսումնասիրությանը»,-ասված է ԱԳ նախարարության գրառման մեջ։

 

  • Կիսվել: