հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Իտալիայի կառավարությանն ու ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Իտալիայի կառավարությանն ու ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Իտալիայի կառավարությանը և ժողովրդին Հանրապետության օրվա կապակցությամբ։  

Այս մասին նշված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ 

«Հայաստանը բարձր է գնահատում Իտալիայի հետ իր երկարամյա բարեկամությունը, և անհամբեր սպասում է մեր երկկողմ և բազմակողմ համագործակցության հետագա խորացմանը, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակներում»,-ասված է գրառման մեջ։

Հանրապետության օրվա առիթով Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնիին շնորհավորական ուղերձ է հղել  նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

 

  • Կիսվել: