«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանին ընտրելու քվեարկությանը
«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում Հայկ Կոնջորյանի ընտրության քվեարկությանը։
Այս մասին Ազգային ժողովի իններորդ գումարման առաջին նստաշրջանում հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։
Հայկ Կոնջորյանի թեկնածությունն ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։
«Հայաստան» դաշինքը չէր մասնակցել նաև Ռուբեն Ռուբինյանին Ազգային ժողովի նախագահ ընտրելու քվեարկությանը, որը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։



