կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը՝ ուղիղ

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը՝ ուղիղ

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ գործող իշխանությունը համատարած վարչական ռեսուրս է կիրառում, բազմաթիվ ահազանգեր են ստացվում:

«Ունենք դեպք Դեբետավան բնակավայրից, 2 անձ բերման են ենթարկվել, մեկին մեղադրանք է ներկայացվել, մյուսին տևական հարցաքննությունից հետո բաց են թողել, սակայն հիմա էլ գյուղում հսկում են ԱԱԾ և Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ խմբերը, որպեսզի միանգամից բերման ենթարկեն այն քաղաքացիներին, ովքեր «Հայաստան» դաշինքի աջակիցներ են կամ քարոզիչներ են։ Սրանք հաստատված փաստեր են»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց՝ քիչ առաջ ևս մեկ ահազանգ են ստացել, որ քվեարկությունից հետո ընտրատեղամասի մոտից ևս 1 անձի բերման են ենթարկել։

  • Կիսվել: