Զելենսկին հայտարարություն է արել Ուկրաինայում ընտրությունների վերաբերյալ
Ուկրաինայում նախագահական ընտրությունները կարող են անցկացվել ռազմական գործողությունների ավարտից վեց ամիս անց, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին NBC-ին տված հարցազրույցում։
«Պատերազմի ավարտից հետո մեզ վեց ամիս կպահանջվի ընտրություններին նախապատրաստվելու համար», – պատասխանել է նա հեռուստահաղորդավարի հարցին։
Զելենսկին վերահաստատել է իր պահանջը՝ Ուկրաինայում առնվազն 60-օրյա հրադադար հաստատել ՝ ընտրություններ անցկացնելու համար։



