հինգշաբթի, հունիս 18
18 / 6 / 2026
Հայ-լեհական հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկվել են Լեհաստանի Սեյմում

Հայ-լեհական հարաբերությունների զարգացման հեռանկարները քննարկվել են Լեհաստանի Սեյմում

Լեհաստանի Սեյմում Լեհ-հայկական բարեկամական խմբի ղեկավարի նախաձեռնությամբ և ԼՀ ԱԳ նախարարության մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում հայ-լեհական երկկողմ համագործակցության խորացման շուրջ, հայտնում են դեսպանությունից։
 
ԼՀ-ում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և Լեհաստանի միջև քաղաքական երկխոսության ռազմավարական մակարդակի հասցնելու փոխադարձ պատրաստակամությունը՝ կարևորելով տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքները։ 
 
Ընդգծվել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման համատեքստում Լեհաստանի փորձի կիրառման կարևորության մասին։ 
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին։ 

  • Կիսվել: