Հայ Առաքելական եկեղեցին ոչ մի հալածանքի չի ենթարկվում. Ալեն Սիմոնյան
Հայ Առաքելական եկեղեցին ոչ մի հալածանքի չի ենթարկվում: Այս մասին այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Որտե՞ղ եք տեսել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ հալածանքներ։ Եթե դուք տեսել եք նման հալածանքներ, ես կմիանամ ձեզ, մենք միասին կցրենք մարդկանց, որոնք հալածանքներ են կազմակերպում Հայ առաքելական եկեղեցու դեմ։ Իրականում դա չկա: Կան քրեական հանցագործություններ, կան բարոյական հանցագործություններ...:
Ես չեմ հիշում ավելի կրոնական հայկական կառավարություն, և Մեծ Հայ Առաքելական Եկեղեցու հետ մի քանի անհատների կապելը սխալ է։
Ես հասկանում եմ, որ որոշ քաղաքական տարրեր, իրենց անձնական շահերը պաշտպանելու համար, փորձում են դա որպես հալածանք ներկայացնել: Իրականում դա այդպես չէ. կան քրեական հանցագործություններ և կան բարոյական հանցագործություններ։
Եթե Ռուսաստանից եկած գործընկերներն ու ընկերները մտահոգված են նրանով, ինչ տեղի է ունենում, կարող են ուշադրություն դարձնել, որ ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում և մեր Մեծ Հայ Առաքելական Եկեղեցու հետ որևէ կապ չունի։ Անհատները Եկեղեցին չեն»:


