հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացն իր ներկայիս տեսքով բազմաթիվ հարցեր ու խնդիրներ է պարունակում․ Լևոն Քոչարյան

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացն իր ներկայիս տեսքով բազմաթիվ հարցեր ու խնդիրներ է պարունակում․ Լևոն Քոչարյան

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացն իր ներկայիս տեսքով բազմաթիվ հարցեր ու խնդիրներ է պարունակում։ Սեպտեմբերի 17-ին կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Մենք ասում ենք, որ դեմ չենք գործընթացին, բայց մեր պահանջն է՝ նախ հարցը լուծել ամբողջ սահմանագծով, հետո տեղում գործել հայելային սկզբունքով։ Որպեսզի մեզ, կոպիտ ասած, չգցեն, ինչպես արեցին Տավուշում։ Հիմա պատրաստվում են նույնն անել Տիգրանաշենում։ Հետո Ջերմուկում ադրբեջանցիները կասեն, թե դուրս չեն գալիս»,- թվարկեց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ այս գործընթացը հղի է նրանով, որ Հայաստանը կարող է կոտրած տաշտակի առջև կանգնել․ «Կարծում եմ՝ սա տրամաբանական առաջարկ է։ Ինչո՞ւ այդպես չեն անում․ տրամաբանական պատասխան չեմ ստանում։ Ինչո՞ւ հիմա Տիգրանաշենը, այլ ոչ թե Ջերմուկը կամ Ներքին Հանդը»,- հարց է տվել պատգամավորը։

Նա ընդգծեց, որ անհրաժեշտ են հստակ քայլեր և անհամաձայնություն այս սխալ գործընթացին, որը հղի է Ադրբեջանին հերթական զիջումներով։

  • Կիսվել: