ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հասկացանք, որ մեծ ալերգիաներ է առաջացնում «վեթինգ» բառը, որոշեցինք` բովանդակությունը մնա, վերնագիրն ուրիշ լինի. վարչապետ

Հասկացանք, որ մեծ ալերգիաներ է առաջացնում «վեթինգ» բառը, որոշեցինք` բովանդակությունը մնա, վերնագիրն ուրիշ լինի. վարչապետ

Մենք հասկացանք, որ մեծ ալերգիաներ է առաջացնում վեթինգ բառը, որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրն ուրիշ լինի: Մենք ասում ենք, որ պաշտոնատար անձի բարեվարքությունը ստուգելու գործուն մեխանիզմներ պետք է լինեն, և մենք դրանք քայլ առ քայլ ստեղծում ենք:

Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով հակակոռուպցիոն ռազմավարությանը: Նա նշեց, որ ռազմավարությամբ ԱԱԾ-ն ու ոստիկանությունն ավելի են ուժեղանալու. «Ազգային անվտանգության ծառայությունը պետք է լինի ժողովրդի անվտանգության ողնաշարը: Այս նախագծով ԱԱԾ-ն շատ լուրջ ուժեղանալու է և շատ ավելի կարևոր լծակներ է ունենալու սպառնալիքները կանխարգելելու համար»:

Նա նշեց, որ ոստիկանությունը նույնպես ուժեղանալու է՝ հանրային անվտանգությունը ապահովելու իմաստով:

Հիշեցնենք, որ Կառավարությունը այսօրվա նիստում հաստատեց  «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

 

  • Կիսվել: