ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Հարգելի պարոն Մարուքյան, հավատո՞ւմ եք ձեր խոսքերին. Ավետիք Իշխանյան

Հարգելի պարոն Մարուքյան, հավատո՞ւմ եք ձեր խոսքերին. Ավետիք Իշխանյան

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր ՖԲ էջում գրառում է արել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դրսեւորած մոտեցմանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին նախագծին։ Ի

Իշխանյանը գրառումը վերնագրել է հետևյալ կերպ. «Ո՞ւմ դաշտում է գնդակը»:

Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ ․

««Լուսավոր Հայաստան» խմբակցությունում «երկարատեւ, լուրջ քննարկում-բանավեճերից» հետո խմբակցությունը դրսեւորեց «կառուցողական» մոտեցում եւ իշխող «Իմ Քայլը» խմբակցության հետ կողմ քվեարկեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին («Ընդդիմադիր հո չի նշանակում ամեն ինչին դեմ լինել։ Լավին՝ լավ, վատին՝ վատ» ծանոթ խոսքեր են, չէ՞։)։ Այսպիսով համերաշխորեն կողմ քվեարկելով ՍԴ-ն վերջնականապես ոչնչացնելու նախագծին, «Լուսավոր Հայաստանի» առաջնորդ Էդմոն Մարուքյանը փորձում է արդարանալ․

-Գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է։

Հարգելի պարոն Մարուքյան, հավատո՞ւմ եք ձեր խոսքերին։ Ավելի անկեղծ չէ՞ր լինի, եթե ասեիք․

-Գնդակը ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, դատախազության, դատարանների դաշտում է։ Տեսնենք, թե այդ կառույցները ինչպես պետք է ՍԴ առնվազն 6 անդամներին ստիպեն (ձեւերը բազմազան են՝ հարազատ, քավոր-սանիկ եւ այլն) կողմ քվեարկելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելուն»:

  • Կիսվել: