Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է նախընտրական վերջին բանավեճի մասնակիցների ցանկը
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի երրորդ և վերջին հանդիպումը։ Այս բանավեճին մասնակցելու են Հանրայինի հրավերն ընդունած քաղաքական ուժերի առաջին համարները`
01 - Ռեֆորմիստների կուսակցություն - Վաղարշակ Հարությունյան,
02 - «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն - Սպարտակ Կյուրեղյան,
03 - «Ուժեղ Հայաստան» դաշինք - Նարեկ Կարապետյան
04 - Հայաստանի շնորհապետական կուսակցություն - Գուրգեն Սիմոնյան,
05 - «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն - Հայկ Մարության,
06 - «Միասնության թևեր» կուսակցություն - Արման Թաթոյան,
08 - «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն - Գևորգ Կարապետյան,
09 - «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն - Արտակ Սարգսյան,
10 - «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - Լևոն Զուրաբյան,
11 - «Հանրապետություն» կուսակցություն - Արամ Սարգսյան,
12 - Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն - Լևոն Շիրինյան,
14 - «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն - Սուրեն Պետրոյան,
15 - «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն - Լևոն Բաղդասարյան,
16 - «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյան,
18 - «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն - Արման Բաբաջանյան,
19 - «Լուսավոր Հայաստան» կուսակցություն - Էդմոն Մարուքյան։
«Հայաստանն ընտրում է». այսօր` 21։30-ից, ուղիղ, Առաջինով։



