կիրակի, հոկտեմբեր 25
25 / 10 / 2026
Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը

Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ տարածաշրջանում օտարերկրյա զորքերի ներկայությունը պետք է զրոյի հասցվի:

«Երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար տարածաշրջանը պետք է շարժվի այնպիսի ուղղությամբ, որ օտարերկրյա ուժերի ներկայությունը զրոյի հասցվի», – ասել է նախարարը, ըստ Mehr լրատվական գործակալության։

Դիվանագետը նշել է տարածաշրջանի երկրների ջանքերը՝ համագործակցության և համաձայնագրերի միջոցով անվտանգությունն ապահովելու համար։

  • Կիսվել: